Միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին՝ էթնիկ զտումների համար․ Մարուքյան
copy image url

Միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին՝ էթնիկ զտումների համար․ Մարուքյան

Ներքին 2 տարի առաջ - 20:02 08-11-2022
Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում ապրող հայերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Նրանք պարզապես պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար՝ այդպիսով օրինականացնելով դա»,- գրել է նա: