Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը. Ժողովուրդ
copy image url

Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:39 08-11-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձում է հեղինակավոր դատավորների հետ հարաբերությունները կարգավորել ու, դեռ ավելին, նրանցից որոշների օգնությանն է դիմել:
Քանի որ նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ բոլոր դատարանների դատավորների հետ, ԲԴԽ նախագահը մինչ այդ՝ պալատ-պալատ հանդիպումները դիմել է հեղինակավոր դատավորներին, որպեսզի նրանք կարգավորեն խնդիրը, եւ իր հետ հանդիպման ժամանակ դատավորները չհարձակվեն իր վրա, չճնշեն: Արդյունքում մի քանի դատավորներ ներքին կարգով իրավիճակը հարթել են, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական ոլորտը քննող եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների հետ հանդիպումը անցել է հանդարտ մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանի հանդիպումներից նեղսրտած են մնացել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները:

Բանն այն է, որ Վճռաբեկի դատավորների հետ հանդիպմանը Անդրեասյանը դրական գնահատական է տվել քրեական պալատի գործունեությանը միգուցե այն պատճառով, որ արդարացնում են քաղաքական իշխանության հույսերը, իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների հետ հանդիպմանը ԲԴԽ նորանշանակ նախագահը «հաթաթա» է տվել եւ ակնարկել՝ կոռուպցիոն դրսեւորումներ կան, որոնցով պետք է զբաղվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Ձեզ գուցե հետաքրքրի