Բայդենը խոստովանել է, որ սմարթֆոնի հետ կապված խնդիրների դեպքում դիմում է դստեր օգնությանը
copy image url

Բայդենը խոստովանել է, որ սմարթֆոնի հետ կապված խնդիրների դեպքում դիմում է դստեր օգնությանը

Արտաքին 3 տարի առաջ - 12:33 25-01-2022

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ մի շարք լայն սպառման ապրանքների գների իջեցման վերաբերյալ։

Խոսելով, մասնավորապես, այն մասին, թե որքան արագ է բարդ էլեկտրոնիկան մուտք գործել ազգաբնակչության կյանք, ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ իրեն «առաջադեմ օգտատեր» չի համարում։

«Որոշ սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերություններ օգտատերերին հնարավորություն են տալիս ինքնուրույն շտկել առաջացած խնդիրները... Վստահ չեմ, որ գիտեմ, թե ինչպես դա անել: Երբ հեռախոսիս հետ կապված խնդիրներ են առաջանում, զանգահարում եմ դստերս»,- ասել է Բայդենը:

Ամենից շատ դիտված