Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրն ավարտվեց «Ռայո Վալեկանո» - «Ռեալ» հանդիպումով։ Տանտերերն անակնկալ հաղթանակ տարան 3։2 հաշվով։
Հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց «Ռայոյի» ֆուտբոլիստները բացել են հաշիվը։ 37-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ ընդամենը 4 րոպե անց Էդեր Միլիտաոն նաև առաջ է մղել հյուրերին։ Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին Ալվարո Գարսիան հավասարեցրել է հաշիվը։
Խաղի 67-րդ րոպեին «արքայական» ակումբի դարպասին 11-մետրանոց է նշանակվել, որը հստակ է իրացրել Օսկար Տրեխոն՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց և նահանջեց 2-րդ հորիզոնական։ «Ռայո Վալեկանոն» 21 միավորով 8-րդ հորիզոնականում է։
Հանդիպման տեսությունը․