Չեմպիոնների լիգայի E, F, G, H խմբերի 6-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց մրցաշարի խմբային փուլը։
Խաղային օրվա ընթացքում կայացան 8 հանդիպումներ։
Նախ, F խմբում Մադրիդի «Ռեալը» 5։1 հաշվով ջախջախեց «Սելթիկին», «Լայպցիգն» էլ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյորի» դարպասը։
Օրվա կենտրոնական խաղում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին», խմբի մյուս խաղում էլ «Բենֆիկան» 6։1 հաշվով հաղթեց Հայֆայի «Մաքքաբիին»։
G խմբում «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ, իսկ «Կոպենհագեն» - «Բորուսիա» Դ․ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
Е խմբում «Չելսին» Զագրեբի «Դինամոյին» հաղթեց 2։1 հաշվով, «Միլանը»՝ «Զալցբուրգին» 4։0 հաշվով։
Այսպիսով, փլեյ-օֆֆում հանդես կգան հետևյալ 16 թիմերը․
«Նապոլի»
«Լիվերպուլ»
«Պորտու»
«Բրյուգե»
«Բավարիա»
«Ինտեր»
«Տոտենհեմ»
«Այնտրախտ»
«Չելսի»
«Միլան»
«Ռեալ»
«Լայպցիգ»
«Մանչեսթեր Սիթի»
«Բորուսիա» Դ․
ՊՍԺ
«Բենֆիկա»