Մոբիլիզացիայի արդյունքն էր, պետք չէ ոգևորվել. Ապրեսյանը հակադարձում է Քերոբյանին
copy image url

Մոբիլիզացիայի արդյունքն էր, պետք չէ ոգևորվել. Ապրեսյանը հակադարձում է Քերոբյանին

Ներքին 2 տարի առաջ - 22:52 02-11-2022
«Առաջին ինն ամսվա տվյալներով՝ Հայաստան է եկել մոտ 1,24 միլիոն մարդ»,- Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հաջորդ տարվա զբոսաշրջության զարգացման ծրագրի համար պլանավորում ենք 7,66 միլիարդ դրամ, որից արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին 6,5 միլիարդ դրամն է, դա ուղղվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասաց նախարարը:

Քերոբյանի խոսքով՝ զբոսաշրջային ծրագրի նորությունն այն է, որ այս տարի պլանավորում են կտրուկ բարձրացնել «մարկետինգային բյուջեն»:

«Նախկինում հատկացվող 200 միլիոնի փոխարեն 2023-ին տրամադրվելու է 1 միլիարդ դրամ, սա ամբողջը չէ, մենք Գերմանական զարգացման գործակալության հետ աշխատում ենք, իրենք բավական մեծ բյուջե են մեզ տրամադրում զբոսաշրջության զարգացման համար», - ասաց նա:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զուցեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ՝ հարցնելով, թե արժե արդյոք ոգևորվել թվերից, թե՝ ոչ։

«Ես շատ լավատեսորեն էի մոտենում այդ հարցին ու մտածում, որ զբոսաշրջության վերականգնումը չի կարող լինել 2023 թվականից շուտ։ Ու ես էլ տարեսկզբին ասում էի, որ եթե չլինեին վայրիվերումներ, և կարողանային իրականացնել բոլոր համալիր միջոցառումները, ապա մենք ռեալ շանսեր ունենք՝ հասնելու 2019 թվականի ցուցանիշին, այսինքն՝ այդ աստիճանի վերականգնվենք։ Մեզ խանգարում է իրականում 2019 թվականի ցուցանիշին հասնել, և համեմատած 2020 թվականի հետ, քանի որ այն իսկապես շատ վատ տարի էր՝ ամեն առումով, 2021 թվականը 2020 թվականի համեմատ ավելին է եղել, բայց զգալիորեն պակաս, քան 2019 թվականի ցուցանիշը՝ 2021 թվականի 870 հազար ենք ունեցել, բայց 2019 թվականին եղել է 1 մլն 874 հազար։ Այս տարի գոնե միլիոնն անցել ենք, իհարկե կարող էր ավելի շատ լիներ, եթե չլինեին այդ ցնցումները, վայրիվերումները, որովհետև մենք ունեցանք Ադրբեջանի ագրեսիան և զբոսաշրջության համար շատ բացասական ազդեցություն ունեցավ դրամի, դոլարի և եվրոյի արժեզրկումը, որը շեշտակի ազդեցություն ունեցավ, և որը գցալիորեն թանկացնում է մեր զբոսաշրջային արժեքի գինը։ Մենք ունեցել ենք շուրջ տասը տոկոս ընդհանուր գնաճ։ Դրանք բոլորը խոչընդոտում են, այն թվերը, որոնք հրապարակվել են, իրականում վատ ցուցանիշ չեն, բայց չենք էլ կարող հպարտանալ, ու շատ հեռու ենք 2019 թվականի ցուցանիշից և իրականում այս թվի մեջ ունենք նաև ուկաինական ճգնաժամով պայմանավորված ռուսաստանցիների այցելություններ։ Մարտի կեսից ու ապրիլից են սկսկվել մեզ մոտ ակտիվ այցելությունները, որոնք մեզ իսկապես օգուտ տվեցին, բայց այս անգամվա մոբիլիզացիայի արդյունքում ռուսների գալն այնքան էլ օգտակար չէր, որովհետև մեզ մոտ արդեն իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին շատ ակտիվ էր։ Բայց այս անգամ ՌԴ-ից եկածները չեն եկել զվարճանքի և տուրիզմի զարգացման համար, ինչը նաև տնտեսական, սոցիալակնա և մշակութային ազդեցություն կունենար, սա է խնդիրը, բայց այս ցուցանիշը այս պայմաններում ոչ թե շատ լավ է ու առանձնապես ուրախանալու ու հպարտանալու առիթ է տալիս, բայց գոնե վատ չէ»։