ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել. ՀՀ ՊՆ-ն հակադարձում է
copy image url

ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել. ՀՀ ՊՆ-ն հակադարձում է

Ներքին 3 տարի առաջ - 21:45 15-07-2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության հետ կապված հայտարարություն է արել․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։

Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։