Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:46 02-11-2022
Հայաստանի տնտեսությունը բում է ապրում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս: Սա, ըստ վարչապետի, չափազանց կարևոր ցուցանիշ է:

«Այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններն ու վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարության մեծագույն դերակատարումն այն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին ու օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել:

«2018 թվականից մեր մոտեցումը տնտեսությանը եղել է հետևյալը՝ պետք է կառավարությունը հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին ու ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով ու պրոբլեմների հաղթահարումներով, այս առումով, ես կարծում եմ՝ մենք քաղում ենք պտուղները»,- հայտարարեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում