Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային ձմեռը խելահեղ է ստացվում։ Ամենաաղմկալի գործարքներից մեկը «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հավանական տեղափոխությունն է ՊՍԺ։
Փարիզյան գրանդը առաջիկա օրերին կհայտարարի վրացի աստղի հետ պայմանագրի ստորագրման մասին։
Ըստ անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն աստղային տրանսֆերի համար վճարելու է 70 միլիոն եվրո։
Խվիչան 2022 թվականին Բաթումիի «Դինամոյից» ընդամենը 15 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Նապոլի», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։
Նեապոլիտանցի երկրպագուները երբեմն նրան «Կվարադոնա» են անվանում՝ Մարադոնայի հետ համեմատության և ազգանվան բարդության համար։