Այսօր Արցախը զրկված է մեր ժողովրդին պաշտպանելու հնարավորությունից․ Արկադի Ղուկասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:44 30-10-2022
«Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել մինչև վերջ։ Այստեղ կան իհարկե դժվարություններ, որովհետև մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից։ Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ։ Այսօր Արցախը զրկված է մեր ժողովրդին պաշտպանելու հնարավորությունից։ Մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի և մեր բարեկամ երկրների աջակցությունը»։ Այս մասին այսօր ասել է Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։

Հարցին, թե Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, թե ոչ Ղուկասյանը նշեց, որ տարբեր իշխանության ներկայացուցիչներ տարբեր տեսակետներ են հայտնում․ «Այս պայմաններում դժվար է հասկանալ, թե ինչ է ի վիճակի անել Հայաստանը, բայց ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պետք է մնա Արցախի անվտանգության երաշխավորը»։