Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելու է Բրատիսլավայի «Սլովանին»։
Հանդիպումից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և պաշտպան Նիկիտա Բարանովի ասուլիսը։
Մելիքյանն իր խոսքում ասել է.
«Մեր բոլոր ֆուտբոլիստները մեծ սիրտ ունեն։ Նրանք պատրաստ են վաղը մեռնել խաղադաշտում հանուն հայկական ֆուտբոլի պատմության։ Այն պատմության, որը ցանկանում ենք կերտել։ Ցավներդ տանեմ, իրար հետ»։