Ստեփանակերտում կկայանա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը
copy image url

Ստեփանակերտում կկայանա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը

Մշակույթ 2 տարի առաջ - 10:23 18-10-2022
Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը (սկիզբը` ժամը 11:00-ին)։

Այս մասին տեղեկացնում են Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդից, որը միջոցառման կազմակերպիչն է։

Մուտքն ազատ է լրատվամիջոցների և մասնագետների համար:

Շնորհանդեսը կհեռարձակվի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջով։