Oragir.news-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Մինասյանը կարգապահական վարույթ է հարուցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի դեմ։
Մեզ հայտնի դարձավ, որ վարույթի պատճառը ժամկետների խախտումն է։ Նման հիմքով դատավորների ներկա ծանրաբեռնվածության պայմաններում ամեն երկրորդ դատավորի դեմ կարող են վարույթ հարուցել, բայց, իհարկե, ԱՆ-ն իր «ընտրյալներն» ունի։
Ի դեպ, ուշագրավ է, որ ԲԴԽ դատավոր անդամները լուրջ դեմքով պետք է քննեն և կողմ քվեարկեն իրենց գործընկերոջը պատասխանատվության ենթարկելու հարցին, երբ բազմաթիվ ժամկետների խախտման դեպքեր կան իրենց պրակտիկայում։
Ինչպես ասում են՝ այդ մասին հաջորդ դասին։
Նկատենք նաև, որ Կարեն Անդրեասյանի ԲԴԽ գալու մեկ շաբաթն անգամ չի լրացել, բայց նրա ընկերը և գործընկերը արդեն իսկ վարույթներ է հարուցում և ուղարկում քննության։