Ուկրաինուհի գործարար Եվգենիա Էմերալդը, թողնելով իր ոսկերչական գործը, մեկնել է ռազմաճակատ՝ այնտեղ վաստակելով Ժաննա դ'Արկ անունը: Առաջնագծում կայացել է Եվգենիա Էմերալդի ամուսնությունը: Այս մասին ինստագրամյան էջում հայտնել է նա, ասելով, որ իրենց նկարել է զինված ուժերի գեները և ավելի լավ հարսանիք չէր էլկարող պատկերացնել:
«Այսօր ես պաշտոնապես դարձա զինվորականի կին: Դա եղել է առաջնագծում, և մեզ նկարել է զինված ուժերի գեներալը: Ավելի կատարյալ հարսանիք չէի կարող պատկերացնել։ Սա առանձնահատուկ օր է. տոները շատ են: Ես ուզում եմ շնորհավորել բոլոր պաշտպաններին. Փառք Հերոսներին: Շնորհավորում եմ նաև իմ սիրելիին, քանի որ այսօր նրա ծննդյան օրն է։ Այժմ նա հաստատ երբեք չի մոռանա իր հարսանիքի օրը:
Հ.Գ.: Շատ շնորհակալ եմ անհավանական լուսանկարների համար»: