Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները. Հրապարակ
copy image url

Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:01 13-10-2022
«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ վերջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Ուշագրավ է, որ հանդիպմանը հետեւեց ոչինչ չասող պաշտոնական մի հավաստում․ կառավարության խոսնակը հայտարարեց, թե նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Այլ մանրամասների, զրույցի բովանդակության մասին ոչինչ հարկ չհամարեցին հաղորդել, ավելին՝ կառավարության կայքում անգամ չոր ինֆորմացիան չտեղադրվեց։

Գրել էինք, որ երկուշաբթի օրը Արցախից մի քանի հոգանոց պատվիրակություն է եկել Հայաստան, սակայն ո՛չ Փաշինյանը, ո՛չ այլ պաշտոնյաներ երեքշաբթի նրանց չընդունեցին։ Ի սկզբանե ցանկացել էին, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցեն պատվիրակության բոլոր անդամները՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր Վահրամ Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։

Նպատակը Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Արցախի ճակատագրի մասին տեղեկանալն էր։ Սակայն Փաշինյանը մերժել էր բոլորին ընդունել, ասել էր, որ մյուս պաշտոնյաներին կընդունեն հայաստանյան իրենց գործընկերները՝ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը։ Եվ ընդունել էր միայն Արցախի նախագահին: Մյուս հանդիպումները չեն կայացել:

Երեկ Աստանա մեկնեց Արարատ Միրզոյանը, ապա կմեկնեն Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը: Ենթադրվում է, որ Արցախի պատվիրակության մյուս հանդիպումները կկայանան նրանց վերադարձից հետո։ Ի դեպ, Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները, երեկ նրանց դեռ ոչինչ չէին հաղորդել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում