Փաշինյանի իշխանությունը տապալել է Արցախյան խնդիրը․ Արման Մելիքյան

Անոնս Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:01 08-10-2022
Հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե դեռևս 2007 թվականին Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։

Օragir.news-ը այս առնչությամբ զրուցել է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։

«Անկախ նրանից՝ ինչ վատ բաներ են արել նախորդները, գործող իշխանությունը պատասխանատու է իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար, և ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածն Արցախյան հիմնախնդրի հայկական շահերն ապահովելու մասով լիովին տապալված է»,- ասաց Մելիքյանը։