Պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա․ Մասիս Մայիլյան
copy image url

Պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա․ Մասիս Մայիլյան

Ներքին 2 տարի առաջ - 18:01 08-10-2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն: Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հրապարակային հաստատելուն պետք է հաջորդեն որոշումները՝ ցույց տալու, որ դրանք չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա:

«Հիմա, երբ Հայաստանը հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։ Դրա համար կա իրավաքաղաքական ամրակուռ հենք»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված