Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է։ Այս առիթով Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերտվել, որին կհաջորդի երթ։
Oragir.News-ը զրուցեց հոգևոր երգերի կատարող Աննա Մայիլյանը՝ ասելով․
«Այս օրը չի կարելի չտոնել, որովհետև 90-ականներին մեր հերոս տղաները, մեր հերոս ժողովուրդը ազատագրեցին մեր հայենիքի կարևոր մի մասը, և դա հնարավոր չէ մոռանալ։ Մեր ազգը այնպիսի հզոր զավակներ է տվել, որոնց պետք է միշտ հիշել, և դասագիրք նույնիսկ կարելի է գրել և այդ մարդկանց մասին, դպրոցներում ամեն օր խոսել։ Ես այսօր եկել եմ աղոթքներով, որ նման սխրանքը նորից կրկնվի»։