Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբը և երգչախումբն առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում
copy image url

Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբը և երգչախումբն առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում

Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 21:41 06-10-2022
Դիրիժոր Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբն ու երգչախումբը հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, և Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ:

Կոլեկտիվի առաջին անգամ հայաստանյան հյուրախաղերը տեղի են ունենում Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ:

Նախագծի կազմակերպիչը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահն են:

Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին ժամը 19։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ծրագիր՝
Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի)
Իտալական կապրիչո
«Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիա (ըստ Շեքսպիրի)
Շրջագայության ծրագրի գագաթնակետն է հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ժամը 19։30-ին կայանալիք՝ Ալֆրեդ Շնիտկեի Երգչախմբային կոնցերտի կատարումը: