Նախկին բանակցողներն իրենք պետք է ասեն, թե ինչ են բանակցել. ՔՊ պատգամավոր
copy image url

Նախկին բանակցողներն իրենք պետք է ասեն, թե ինչ են բանակցել. ՔՊ պատգամավոր

Ներքին 2 տարի առաջ - 21:18 04-10-2022
«Հասկանալի է, չէ՞, որ եթե մենք բանակցում ենք 25 տարի, և ոչ մեկը չի ճանաչում Արցախի անկախությունը, ուրեմն ստացվում է, որ միջազգային հանրությունը պատրաստ չէր ճանաչել։ Նախկին բանակցողներն իրենք պետք է ասեն, թե ինչ են բանակցել»։ Այս մասին այսօր «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մասնակի իշխանափոխության առաջարկին՝ Ջուլհակյանը մասնավորապես նշեց. «Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ ուղղակիորեն չի կարող իշխանություն ստանալ։ Դա անում է այլ միջոցներով։ Ես կարծում եմ, որ պետք չէ Ռոբերտ Քոչարյանին և առհասարակ նրա որևէ առաջարկի լուրջ վերաբերվել։ Չարժի, որ մենք հիմա լուրջ դեմքով նստենք, քննարկենք, թե ինչ է առաջարկել։ Ռոբերտ Քոչարյանի առաջարկելու և գործելու ժամանակը վաղուց անցել է»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի