Անձրև գա՝ կարող եք օճառ վերցնել, կանգնել ու լողանալ․ Երասխի բազմազավակ ընտանիքի տան ու հացի խնդիրը

Ներքին 2 տարի առաջ - 23:19 03-10-2022
Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բնակվող բազմազավակ ընտանիքն օրվա հացը վաստակելու խնդրի առաջ է կանգնած։ Ընտանիքի հայրը՝ Հրաչ Գրիգորյանը, հիմնական աշխատանք չունի։ Գումար վաստակում է օրավարձով կատարած աշխատանքով։ Ասում է՝ հազիվ հասցնում են երեխաների համար հիգիենայի պարագաներ ու աղքատիկ սնունդ գնել։ Երեխաների մայրը՝ Անուշը, Oragir.news-ին պատմեց, որ որոշ ժամանակ առաջ երեխաներից մեկը ոտքի կեսն այրել է։ Վիրահատել են, սակայն, դեռևս վերականգնողական վարժությունների ու հետագա խնամքի կարիք կա։ Գումար, սակայն, չեն կարողանում հայթայթել։

6 երեխա մեծացնող Անուշն ու Հրաչը նաև սեփական տան խնդիր ունեն։ Այժմ բնակվում են կիսավեր «Կայարանի շենք» կոչվող կառույցում։ Կառույցն անձրևի հետևանքով ամբողջությամբ խոնավացած ու ավիրված է։ Պատերն աստիճանաբար բարակում են, իսկ առաստաղն անձրևից չի պաշտպանում։

«Անձրև գա՝ կարող եք օճառ վերցնել, կանգնել ու լողանալ»,- իրավիճակը պատկերավոր ներկայացնում է ընտանիքի հայրը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում