Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին մրցանակն է նվաճել միջազգային փառատոնում
copy image url

Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին մրցանակն է նվաճել միջազգային փառատոնում

Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 18:31 26-09-2022
Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։

Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական կոլեկտիվներ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։

Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։

Փառատոնն անցկացվել է 41-րդ անգամ և տեղի է ունեցել սեպտեմբերի 21-25-ը։

Ամենից շատ դիտված