Դադիվանքում այսօր էլ հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը՝ ռուսական խաղաղապահ զորքի ներկայությամբ։
Oragir news-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախկինում Դադիվանքի վանահայտ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Անդրադառնալով վանքի տարածք մուտք գործելու հնարավորությանը՝ նա ասաց, որ այնտեղ այս տարի արդեն 2 ուղտագնացություն է իրականացվել։
«Մեկը Սուրբ Զատկական տոնին էր, մեկն էլ Սուրբ Խաչվերացի տոնին՝ սեպտեմբերի 11-ին, մեր հայորդիները, ուխտավորները՝ 21 հոգի, գնացին և Սուրբ պատարագի մասնակցեցին»,- տեղեկացրեց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։