ՀՀԿ-ի կանայք վերադառնում են․ ուխտագնացություն` Արագածոտնի մարզում
copy image url

ՀՀԿ-ի կանայք վերադառնում են․ ուխտագնացություն` Արագածոտնի մարզում

Ներքին 2 տարի առաջ - 16:44 14-04-2023

«Ապրիլի 15-ին, Արագածոտնի մարզում այցելելու ենք 7 եկեղեցի՝ Սաղմասավանք, Հովհանավանք, Մուղնու Սուրբ Գևորգ, Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր և Սուրբ Մարինե։ Մեկնարկը՝ ժամը 9-ից, սկսելու ենք Սաղմոսավանքից»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Ծովինար Գալստյանը։

Նրա խոսքով՝ Ուխտագնացությանը մասնակցելու արձագանքները բավականին շատ են եղել՝ մոտ 650 հոգի, սակայն, կազմակերպչական, տեխնիկական հարցեր են առաջացել և բոլորին ներառել չեն կարողացել․

«Ուխտագնացությանն են միանալու են մոտ 400 կանայք ու աղջիկներ, որոնց թվում են նաև հերոսածին մայրեր և տեղահանված արցախցիներ, ովքեր վերաբնակեցվել են Մասիսում։ Խորագիրը՝ «Հանուն Արցախի»։ Նախաձեռնության հիմնականում նպատակը ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռելն է Արցախի թեմայի շուրջ։
Նախաձեռնությունը կանանցն է, բայց օժանդակում է ՀՀԿ-ի Մասիսի կանանց խորհուրդը։ Այս թեման պետք է շատ լուսաբանենք, տարբեր տեսակի միջոցառումներով՝ հայրենասիրական, մշակութային, որ ինչ-որ մի բան փոխվի»,-ասաց Գալստյանը։