ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպումը կարող եմ փաստել, որ բարեբեր էր. Հայկ Մամիջանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:07 18-09-2022
«Հանդիպման մանրամասները շատ չենք կարող հայտնել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ առնվազն 907 բանաձևի հետ կապված, ըստ որի, մինչ այսօր իրականացված բոլոր ձևակերպումները ՝ թե Ադրբեջանը չի հանդիսանում ագրեսոր, գոյություն այլևս չունեն։ Միջազգայնորեն և մասնավորապես ԱՄՆ կողմից ճանաչված փաստ է, և կարող ենք փաստել, որ սա շատ ու շատ փոփոխություն կբերի երկու կոսակցությունների համար ԱՄՆ-ում։ Քննարկման հիմնական հատվածը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտոտության խնդրին, Մինսի խմբի աշխատանանքերին, և դրանց իրական ու ճիշտ ուղու վրա դնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբացության պատգամավորները ժամեր առաջ հանդիպում են ունեցել խոսնակի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված