Մենք Փաշինյանի հրավերով այս պահին կարող ենք քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
copy image url

Մենք Փաշինյանի հրավերով այս պահին կարող ենք քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան

Ներքին 3 տարի առաջ - 22:24 27-10-2021

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հանդիպման էր հրավիրել։

«Մենք Փաշինյանի հրավերով այս պահին կարող ենք քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Մնացած բոլոր դեպքերի համար կառավարությունն ու երկրի ղեկավարը հաշվետու է ԱԺ-ին` կհրավիրվեն քննիչ հանձնաժողովների կամ այլ ձևաչափերի շրջանակներում ԱԺ և կզեկուցեն` այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է»,- ասաց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված