Գարեգին Երկրորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու բոլոր ջանքերին. Կաթողիկոսի ու Սաղաթելյանի հանդիպման մանրամասները
copy image url

Գարեգին Երկրորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու բոլոր ջանքերին. Կաթողիկոսի ու Սաղաթելյանի հանդիպման մանրամասները

Ներքին 2 տարի առաջ - 16:18 15-09-2022
Օրերս Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Վեհափառ հայրապետը, նախկին նախագահները պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը: Նախօրեին MediaHub-ին հայտնի է դարձել, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպումը:

Պաշտոնական հաղորդագրություն հանդիպման մասով չեղավ, սակայն MediaHub-ին հաստատել են՝ հանդիպումը, այո, կայացել է.

«Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը քննարկվել է պատգամավորի կողմից հանրայնացված առաջարկը՝ առկա իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերյալ»,- ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա հավելել է, որ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: