Արցախի պատգամավորները դեռևս չեն ստացել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինելու միջնորդության պատասխանը
copy image url

Արցախի պատգամավորները դեռևս չեն ստացել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինելու միջնորդության պատասխանը

Ներքին 2 տարի առաջ - 19:41 08-09-2022
«Մենք որևէ ժամկետ չենք նշել, ներկայացրել եք միջնորդություն՝ խնդրելով խափանման միջնորդությունը փոխել»,- այս մասին Оragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ստացե՞լ են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ուղարկված՝ Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու միջնորդության պատասխանը։

Հիշեցնենք՝ Արցախցի պատգամավորները դիմել են Դավթյանին և Քյարամյանին՝ Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով։

Հակոբյանը նշեց, որ նամակը հասել է համապատասխան մարմիններին, բայց դեռևս արձագանք չկա։

«Հուսանք կլսեն և կընդունեն մեր այս երաշխավորությունը»,- ասաց նա։

Անի Ներկարարյան