Սամվել Բաբայանը անհանգիստ է․ Հրապարակ
copy image url

Սամվել Բաբայանը անհանգիստ է․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 07:45 06-09-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը երեկ հայտարարություն էր տարածել, թե սուտ են այն լուրերը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղեցնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը՝ ինքը լքել է Արցախը։

Բաբայանը տեղեկացնում է նաեւ․ «2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երեւան (գործուղման նպատակի եւ արդյունքների մասին մանրամասները պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)»։ ԱՀ նախագահի գրասենյակից սրա հետ կապված պաշտոնական մեկնաբանություն ստանալ չկարողացանք։

Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանի մտահոգությունները պայմանավորված են վերջին օրերի ձերբակալություններով, մասնավորապես ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը հայտնի Լելե-Թեփեի ձախողված օպերացիայի մասին է, որի վերաբերյալ մամուլում տասնյակ հրապարակումներ կան առ այն, որ դա եղել է Սամվել Բաբայանի գաղափարը, նա է Փաշինյանին առաջարկել եւ հիմնավորել դրա անհրաժեշտությունը: Իսկ Փաշինյանը ոգեւորվել է, որ կկարողանա Սերժ Սարգսյանի կորցրած բարձունքը գրավել եւ սրա ֆոնին հերոսանալ:

Հիմա Բաբայանը մտահոգություններ ունի, որ իշխանությունների հաջորդ թիրախն ինքն է լինելու, եւ դրանով են պայմանավորված համացանցում հայտնված տարատեսակ ինֆորմացիաները եւ նրա էմոցիոնալ արձագանքն այդ ամենին։ Լելե Թեփեի օպերացիայի մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն է դեռ պատերազմի օրերին տեսակապով խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտնել ՀՀ ՊՆ եւ ՊԲ հրամկազմին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում