ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ավանդական մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
Բացի Լևոն Արոնյանից՝ 5-րդ փուլում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը 350․000 դոլար է, հաղթողը կստանա 100․000 դոլար: