ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը պարտվել է The Airthings Masters օնլայն մրցաշարում
copy image url

ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը պարտվել է The Airthings Masters օնլայն մրցաշարում

Սպորտ 3 տարի առաջ - 10:48 20-02-2022
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը (2772) The Airthings Masters օնլայն մրցաշարի 4 տուրից հետո 7 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը։

Ինչպես հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, հայ գրոսմայստերը առաջին տուրում հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, երրորդ տուրում ոչ ոքի խաղաց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, իսկ չորրորդ տուրում սպիտակ ֆիգուրներով սենսացիոն պարտություն կրեց 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից (2642)։