Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ-ի ուսանողների համար. Ղազարյան
copy image url

Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ-ի ուսանողների համար. Ղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 13:19 27-08-2022
2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձեւաչափը կորոշենք հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։
Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաեւ իրենք կօգտվեն»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից:

Ամենից շատ դիտված