Ադրբեջանցիների երգուպարը տեսանկարահանելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է․փաստաբանը պատրաստ է անվճար պաշտպանել նրան
copy image url

Ադրբեջանցիների երգուպարը տեսանկարահանելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է․փաստաբանը պատրաստ է անվճար պաշտպանել նրան

Ներքին 2 ամիս առաջ - 21:49 01-02-2025
Ամոթի զգացումը սահմաններ չունի։ Այսպես է արձագանքել փաստաբան Աբգար Պողոսյանը ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի` Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։

«Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։ Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։

Նշենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։

Ամենից շատ դիտված