Ռոբերտ Արզումանյանը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ
copy image url

Ռոբերտ Արզումանյանը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Սպորտ 2 տարի առաջ - 14:58 24-08-2022
Օրերս Արամ Հակոբյանը հրաժարական է տվել «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Երևանյան թիմի մարզչական ղեկը ստանձնել է ոչ վաղ անցյալի անվանի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։

Արզումանյանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Ուրարտուն»՝ արժանանալով առաջնության բրոնզե մեդալների։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Նոան», առանց գլխավոր մարզչի, 0։6 հաշվով պարտվել էր «Ուրարտուին»։