51 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Նոա» ՖԱ նախկին մարզիչ Օլեգ Բեժենարը:
Այս մասին հայտնում է հայկական ակումբը։
Մոլդովացի մասնագետը երևանյան թիմում աշխատել է 2020 թվականին:
Նախկին անվանի ֆուտբոլիստը մարզչական գործունեություն է ծավալել Մոլդովայում, գլխավորել է նաև ղազախական ակումբներ։
«Նոա» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնել Օլեգ Բեժենարի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: