Եղվարդում այժմ տեղի է ունենում «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված հղի կնոջ, նրա քրոջ և 5-ամյա երեխայի հոգեհանգստի արարողությունը։
Oragir.news-ը, որ ներկա է արարողությանը, իր ցավակցությունն է հայտնում հարազատներին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ՔՊ պատգամավոր, Հայաստանի երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:


