Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար․ shamshyan.com
copy image url

Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 20:05 23-05-2024
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

Երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել է, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նրա ասածը կամ իրականություն է կամ կեղծիք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: