PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլևս իրար հետ կապ չունե՞ն. Հրապարակ
copy image url

PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլևս իրար հետ կապ չունե՞ն. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:20 17-08-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

« Սյունիքում խոսում են, որ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունեն: Շուրջ 2 շաբաթ է՝ ԶՊՄԿ-ն տեղական «Զանգեզուր» հեռուստաընկերությունը վերցրել է իր վերահսկողության տակ, եւ դա պարզորոշ երեւում է լուրերի քաղաքականությունից ու հաղորդումների ուղղվածությունից:

Նախկինում անխնա քննադատում էին գործող իշխանություններին, հիմա չեզոք դիրքորոշում են որդեգրել: Նախկինում չէին անդրադառնում Սյունիքի մարզպետարանին, հիմա բոլոր միջոցառումներին կրնկակոխ հետեւում են մարզպետին ու լուսաբանում նրա ամեն քայլը: Այդուհանդերձ, նախկին տնօրենը` Ալիկ Գրիգորյանը, դեռ դե յուրե TV-ի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ երեկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ փոփոխություն չի եղել, եւ ինքն էլ շարունակում է զբաղեցնել վարչական գծով տնօրենի պաշտոնը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված