ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցավի ու տառապանքների, անքուն երկրորդ գիշերն ենք անցկացնում....
Ողբերգությունը,որի միջով անցնում ենք թերևս իր դաժանությամբ կրկին անկշռելի է...
...Զոհերի թիվն այս պահին 7 է, տասնյակ քաղաքացի անհետ կորած է համարվում,մարդիկ դեռ տարբեր բուժհաստատություններում շարունակում են ապաքինվել....սակայն, այս ամենը միայն վիճակագրական թվերը չեն, այլ մարդկային պատմություններ՝ դժբախտացած ու ունեզրկված հայ օջախներ...
...Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին...
Հ.Գ. շնորհակալ եմ իրենց գործի նվիրյալ բուժաշխատողներին, փրկարարներին, կամավորներին, որոնք լուռ, ուժեղ ու պատվով իրենց առաքելությունն են իրականացնում՝ փրկում են կյանքեր…»։