Մեկնարկել է ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 2022/23թ. առաջնությունը։
Մեկնարկային տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Լեչչեին»։ Միլանյան թիմը հաղթեց 2։1 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Ռոմելու Լուկակուն և Դենզել Դումֆրիսը։
Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել խաղի 58-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը։
Հանդիպման տեսությունը.