Հայ բռնցքամարտիկը հաղթել է Թուրքիայում ընթացող մրցաշարում
copy image url

Հայ բռնցքամարտիկը հաղթել է Թուրքիայում ընթացող մրցաշարում

Սպորտ 2 տարի առաջ - 19:31 13-08-2022
Թուրքիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը տոնել է երրորդ հաղթանակը։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակի է հասել ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին առջևել է 4։1 հաշվով։ 3-րդ վճռորոշ ռաունդում Տիգրանը,և դրսևորելով կամային բարձր որակներ, հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։

Այսօր մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան 46 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը։

Ամենից շատ դիտված