Հայ բռնցքամարտիկը Դուբայում նվաճել է չեմպիոնական գոտի
copy image url

Հայ բռնցքամարտիկը Դուբայում նվաճել է չեմպիոնական գոտի

Սպորտ 1 ամիս առաջ - 13:39 16-03-2025
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է Հովհաննես Բաչկովին WBA Continental չեմպիոնական գոտին նվաճելու կապակցությամբ։

Դուբայում կայացած «Paddy’s day boxing show»-ի ընթացքում հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց վենեսուելացի Ջոս Ռիվաս Բաստարդոյին, որը մինչև այս անպարտելի էր պրոֆեսիոնալ ռինգում։

Վստահ ենք, որ Հովհաննես Բաչկովը դեռ ավելի մեծ ռինգեր ու տիտղոսներ է նվաճելու»։