Ուղիղ եթեր
Օդում կրակում են, որ տղա երևան․ երբ կռիվ սկսվի, ոչ մեկն էլ Աղավնոյի ու Բերձորի բնակիչների կողքին չի լինելու․ Բադասյան
copy image url

Օդում կրակում են, որ տղա երևան․ երբ կռիվ սկսվի, ոչ մեկն էլ Աղավնոյի ու Բերձորի բնակիչների կողքին չի լինելու․ Բադասյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:56 13-08-2022
Oragir.news-ը զրուցել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ։

-Պարո՛ն Բադասյան, Հայաստանում հիմա շատերը կարծում են, որ եթե գան և այս օրերին Աղավնոյի ու Բերձորի բնակիչների կողքին լինեն, ապա հնարավոր կլինի կանխել այդ համայնքների հանձնումը։ Դուք այդ մասին ի՞նչ եք մտածում։

-Չգիտեմ, թող փորձեն, ամեն դեպքում մենք կարող ենք կտրուկ չհանձնել Աղավնոն ու Բերձորը։ Այսինքն՝ Ադրբեջանը տեսնելու է, որ մենք խախտում ենք պայմանավորվածությունը ու չենք հանձնում, բայց թե դրանից հետո ինչ կլինի, չգիտեմ։ Մենք կարող ենք նաև չհանձնել, կարող ենք նաև կոպիտ վերաբերվել, բայց պետք է դրան համապատասխան ուժ ունենանք։ Հիմա գալիս են, գնում են, խոսում են, բայց հիշեք խոսքս․ երբ ժամանակը գա ու պետք լինի պաշտպանել, ոչ ոք չի պաշտպանելու, ոչ ոք չի կռվելու։

- Մարդիկ կան՝ կամավորականներ, որ ասում են՝ զենք տվեք, ինքնապաշտպանություն կազմակերպենք։

-Այդ դեպքում պետք է կռիվ, պատերազմ պետք է լինի, որին պետք է հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ լինենք։

-Շատերը տեղափոխության հարցերի հետ կապված խնդիրների առաջ են, բեռանափոխադրող ընկերություններ են փնտրում։ Արցախի կառավարությունն ի՞նչ է անում այս ուղղությամբ։

-Արցախի կառավարությունը, այո՛, ամեն ինչ անում է, այդ տարածքներից հիմա հանում ենք մշակութային արժեք ունեցող խաչքարերը։

- Իսկ մարդկանց գույքն ու ունեցվա՞ծքը։

- Այո՛, հիմա անձնական գույքը հանելու ուղղությամբ էլ ենք աշխատելու։ Հիմա ոչ թե պետք է հավաքվենք, հավայի խոսենք, թե կողքին կանգնենք, պահենք, այլ հենց այս առումով կողքին կանգնենք։ Կողքին կանգնելը և դուրս չգալը պատերազմ են նշանակում, ա՛յ, երբ պատերազմ սկսվի, ես պատրաստ եմ անձամբ կողքը կանգնելու, բայց հիմա բոլորը հավայի խոսում են, օդում կրակում են, որպեսզի իրենք տղա երևան։ Գիտեք, Աղավնոն ու Բերձորը հիմա հավասարեցնում են Երևանին, Գորիսին, Ստեփանակերտին կամ Արցախի մյուս բնակավայրերին։ Դրանք Ադրբեջանը համարում է իրենը, այդ բնակավայրերը այն 7 շրջանների մեջ ընկած տարածքներ են։ Նրանք հիմա այդ շրջաներն են ուզում։ Մենք պատերազմում պարտվել ենք, իսկ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի ակտ։ Դրանում նշվում է մինչև 3 տարի ժամանակ՝ Բերձորից ու Ացավնոյից դուրս գալու համար։

- Բերձորի ու Աղավնոյի հանձնման դեմ պայքարողների մտավախություններից մեկն էլ այն է, որ այդպիսով Արցախը հայտնվելու է շրջափակման մեջ։ Դրա համար էլ ասում են՝ Բերձորն ու Աղավնոն տալով՝ տալիս ենք Արցախը։

- Դա էդպես չէ, միջանցքի կարգավիճակը մնում է։ Տեսեք, մինչև 3 տարի գործում է Լաչինի ճանապարհը, իրենց տրամաբանությունն այն է, որ իրենք ուզում են Լաչինը բնակեցնեն, բայց տրամաբանությունն այն է, որ դա անելու են Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո։

- Պարո՛ն Բադասյան, Ձեր կառավարությանն ուղղված քննադատություններից մեկն էլ այն է, որ մարդկանց սպառնացել են, թե եթե այրեն տները, փոխհատուցում չեն ստանա։

- Չէ՛, դա սուտ է, նման բան չի եղել։ Լավ, հիմա ավելի հեշտ չի՞ այրել այդ տները, քան կռվել։ Թող վառեն, փաստի առջև կանգնեցնեն։ Ինչ վերաբերում է փոխհատուցում չտալուն, ես էլ ասում եմ՝ Հայկ Խանումյանը նման բան չի ասել , ասում եմ՝ Խանումյանն ասել է՝ որպես բարոյական փոխհատուցում՝ կարող եք վառել տները։

- Այսինքն՝ հակառա՞կն է ասել։

- Իհարկե, հակառակն է ասել։ Հիմա բոլորը հակված են սուտ ասելու։

- Պարո՛ն Բադասյան, մտավախություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սարքած ճանապարհը անանցանելի է, Դուք այն տեսե՞լ եք։

- Ես մի պարամետրը ասեմ․ մեր ստանդարտներով ճանապարհի լայնությունը 7 մետր է, իրենց մոտ ստանդարտը 13 մետր է, բայց իրենք 13 չեն սարքել, 11 են սարքել, որակով, լավ ճանապարհ է։ Էնպես չի, որ ուզում եմ գովել այդ ճանապարհը, բայց այդ ճանապարհը անորակ չէ, թեև չեմ կարող ասել, թե ասֆալտի տակը ոնց է սարքած։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան