Ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը․ Հրապարակ
copy image url

Ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:19 10-08-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:
Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։
Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները» ՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետեւանքները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված