Ովքեր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին
copy image url

Ովքեր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին

Ներքին 1 տարի առաջ - 18:00 14-08-2023
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև օգոստոսի 18-ը պետք է ստուգի ներկայացված փաստաթղթերն ու վերջնական ցուցակները կազմի։

ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած 14 ուժերն արդեն ներկայացրել են քաղաքապետի թեկնածուներին, ոմանք հրապարակել են նաև ընտրական ցուցակները.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, այս մասին իշխանությունները հայտարարել էին դեռ մեկ տարի առաջ։ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն իսկ ակտիվ քարոզչություն է սկսել։

Օրեր առաջ իր մասնակցության մասին հայտարարեց նաև 2021-ին իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը։ Նա գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը։ «Ազգային առաջընթացի»-ի երկրորդ համարը կուսակցության վարչության անդամ, իրավաբան Հայկ Գրիգորյանն է։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։ Նախկին պատգամավորը շուրջ կես տարի էլ զբաղեցրել է սոցապնախարարի պաշտոնը։ Կուսակցության ընտրացուցակով երկրորդ համարը Մեսրոպ Առաքելյանն է, որը նույնպես կարճ ժամանակահատվածով ղեկավարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Խորհրդարանական ընդդիմությունից ընտրություններին կմասնակցվի ԱԺ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նա գլխավորում է ընտրություններին ընդառաջ հիմնված «Մայր Հայաստան» դաշինքը, որի կազմում է նաև նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Վերջինս ցուցակում երկրորդն է։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն գործող ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է։

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արտակ Զեյնալյանը։

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նաև «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, նախընտրական ցուցակը գլխավորում է գործարար Երվանդ Թարվերդյանը։

«Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կալանավայրում գտնվող Արտակ Գալստյանը։ Այս կուսակցությանն է միացել նաև «Ալյանս» կուսակցույունը, որի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը գլխավորելու է իրավաբան Նելլի Հարությունյանը։ Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտեմբերգը ցուցակում երկրորդն է։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը։

«Հայաստանի եվրոպական» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն է։

Նորաստեղծ «Հաղթանակ» կուսակցությամբ ավագանու ընտրություններին կմասնակցի նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Հատկանշան է, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցության հայտ չեն ներկայացրել խորհրդարանական ընդդիմադիր ոժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

ՀՀԿ-ն իր անդամներին կոչ է արել սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին, իսկ Դաշնակցությունն այդպես էլ չհստակեցրեց, թե ում է սատարելու։

Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչև օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am-ում։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին, և այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։

Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։





Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ