Փայլանը Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիր տեղափոխելու հարցը բարձրացրել է մեջլիսում
copy image url

Փայլանը Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիր տեղափոխելու հարցը բարձրացրել է մեջլիսում

Ներքին 2 տարի առաջ - 21:17 09-08-2022
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել հայտնի հայ երգիչ Արամ Տիգրանի աճյունը Եվրոպայից Դիարբեքիր տեղափոխելու հարցը։

Կարո Փայլանն իր հարցադրումն ուղղել է Թուրքիայի մշակույթի նախարարին։ Կարո Փայլանը շեշտել է, որ Մերձավոր Արեւելքում սիրված երգիչ Արամ Տիգրանի ցանկությունն է եղել թաղվել Դիարբեքիրում, սակայն 13 տարի առաջ իր մահից հետո թուրքական իշխանությունները հրաժարվեցին թույլ տալ նրա մարմինը տեղափոխել Թուրքիա եւ հուղարկավորել Դիարբեքիրում։

Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու մինչեւ հիմա չի թույլատրվում Արամ Տիգրանի աճյունը տեղափոխվել Դիարբեքիր, ինչպես նաեւ հետաքրքրվել Արամ Տիգրանի հետ կապված որեւէ ծրագրերով։

Ամենից շատ դիտված