Պաղեստինցիները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել են մոտ 600 հրթիռ
copy image url

Պաղեստինցիները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել են մոտ 600 հրթիռ

Արտաքին 2 տարի առաջ - 19:48 07-08-2022
«Իսլամական ջիհադի» զինյալները ուրբաթ օրվանից ավելի քան 580 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին, հղում անելով իսրայելական բանակի տվյալներին, հայտնում է The Jerusalem Post-ը։

Ընդհանուր առմամբ՝ 450-470 հրթիռ հասել է Իսրայելի տարածք, իսկ 120-ը կործանվել է հենց Գազայի հատվածում։

Արձակված հրթիռները խփվում են Իսրայելի պաշտպանության բանակի հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից։ Վերջին օրերին, ըստ զինվորականների, նման հրթիռների 97%-ը հաջողությամբ ոչնչացվել է։ Որոշները պայթել են բնակավայրերի տարածքում։

Իսրայելը ուրբաթ օրվանից հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադի» դեմ։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, զինվորականները չեն հարվածում պաղեստինյան մեկ այլ խմբավորման՝ ՀԱՄԱՍ-ին, որն, ըստ ամենայնի, դեռևս ներգրավված չէ Իսրայելի վրա հրթիռակոծությունների մեջ։