Ինչու են բաժանվել Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը
copy image url

Ինչու են բաժանվել Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը

Ավելին 2 տարի առաջ - 11:43 07-08-2022
Հայտնի է, թե ինչու են բաժանվել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և կատակերգու Փիթ Դեւիդսոնը։

Ըստ տեղեկությունների՝ զույգը հարաբերությունները դադարեցրել է տարիքային տարբերության պատճառով, ինչը հանգեցրել է շահերի բախման։ Դեւիդսոնը հաճախ էր պահանջում, որ սիրելին իր մոտ գնա, երբ գործուղումների էր, մինչդեռ Քարդաշյանը ցանկանում էր կենտրոնանալ երեխաների դաստիարակության վրա։

«Փիթը 28 տարեկան է, Քիմը՝ 41։ Նրանք պարզապես բոլորովին այլ վայրերում են հենց հիմա։ Փիթը լիովին ինքնաբուխ եւ իմպուլսիվ է, ցանկանում է, որ Քիմը անմիջապես թռչի Նյու Յորք կամ մեկ այլ վայր, ուր ինքը կլինի: Բայց Քիմը չորս երեխա ունի, եւ դա այնքան էլ հեշտ չէ։ Նա պետք է կենտրոնանա երեխաների վրա»,- հայտնել է ինսայդերը:

Աղբյուրը հավելել է, որ հեռուստաաստղին հյուծել են կատակերգուի հետ հարաբերությունները, որոնք սկսվել են նախորդ տարվա նոյեմբերից, ինչպես նաեւ նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ երեխաների դաստիարակության շուրջ կոնֆլիկտներից

Ամենից շատ դիտված