Ինչ է հայտարարագրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը
copy image url

Ինչ է հայտարարագրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Ներքին 2 տարի առաջ - 12:06 06-08-2022
Oragir.news-ը ներկայացնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հայտարարագիրը, ով առավել հայտնի է որպես «կալանք տվող դատավոր»։

Մարտիրոսյանը 2021 թ․-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ․-ի մայիսի 31-ին։ Որպես աշխարժ գույք՝ դատավորը հայտարարագրել է 2019 թ․-ին ձեռք բերած բաժնային սեփականություն հանդիսացող բնակարան և ավտոտնակ, որոնք գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Նա նաև հայտարարագրել է TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թ․-ին։

Տարեվերջին Մարտիրոսյանի բանկային հաշվին եղել է 267 եվրո և 1 մլն 869 հազար դրամ դրամական միջոցներ։ Միաժամանակ Մարտիրոսյանը հայտարարագրել է 10 մլն դրամ, 17 հազար դոլար և 5 հազար եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում Մարտիրոսյանի եկամուտները կազմել են 18 մլն 85 հազար դրամ, որից 14 մլն 804 հազար դրամը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, 324 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիայից, իսկ 485 հազար դրամը Հայաստանի Դատական դեպարտամենտից ստաված աշխատավարձերն են, 2 մլն 340 հազար դրամը այլ եկամուտների ներքո է նշված, սակայն թե որ գերատեսչությունից է ստացված գումարը, նշված չէ։

Միաժամանակ դատավորը Երևանի ընդհանուր իրավասության դատարանից ստացել է 132 հազար դրամ ապահովագրական հատուցումներ։ Թանկարժեք իրեր, վարկեր, փոխատություններ, արժեթղթեր Մարտիրոսյանը չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում