Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ դիմելու միջնորդությունը
copy image url

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ դիմելու միջնորդությունը

Ներքին 2 տարի առաջ - 18:59 05-08-2022
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբաններն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդեցին դատարանին դիմել Սահմանադրական դատարան։

Սակայն նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը։

«Տվյալ նորմի սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա, ինչի հիմքով էլ միջնորդությունը մերժվում է»,–ասաց դատավորը։

Այսօրվա նիստն այսպիսով ավարտվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 12-ին։

Ամենից շատ դիտված